
Լուչանո Սպալետին Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդն է

«Սկուադրա աձուրայում» «Զենիթի» նախկին մարզիչը ստիպված չի լինի գործ ունենալ Ֆրանչեսկո Տոտտիի հետ:
Ամռանը Սպալետին, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Ռոմայից»` Տոտտիի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: Ինչպես հաղորդում է Football Italia-ն, 57-ամյա մասնագետը գլխավորում է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակը:
«Սկուադրա աձուրայի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի գործող պայմանագրի ժամկետն Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ նախատեսված է մինչև 2017թ., բայց Եվրո-2016-ից հետո նա կթողնի զբաղեցրած պաշտոնը և կուղևորվի «Չելսի»:
Եվրո-2016-ի խմբային փուլում Իտալիան կխաղա Բելգիայի, Իռլանդիայի և Շվեդիայի հետ:
Աշնանը իտալացիները կսկսեն ելույթները 2018թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Նրանց մրցակիցներն են դարձել Իսպանիան, Ալբանիան, Իսրայելը, Մակեդոնիան, Լիխտենշտեյնը:
Սերիա Ա-ի ավարտից 4 տուր առաջ «Ռոման» գրավում է 3-րդ տեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը