Norway Chess, 3-րդ տուր. Արոնյանը 3-րդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց
Տեղի են ունեցել Norway Chess մրցաշարի 3-րդ տուրի պարտիաները: Մագնուս Կարլսենը հաղթեց Նիլս Գրանդելիուսին, իսկ Լևոն Արոնյանը 3-րդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց Լի Չաոյի հետ անցկացրած պարտիայում:
Norway Chess
Ստավանգեր, Նորվեգիա
3-րդ տուր
Վլադիմիր Կրամնիկ – Անիշ Գիրի 0.5:0.5
Մաքսիմ-Վաշիե Լագրավ – Պավել Էլյանով 0.5:0.5
Լևոն Արոնյան – Լի Չաո 0.5:0.5
Մագնուս Կարլսեն – Նիլս Գրանդելիուս 1:0
Պենտալա Հարիկրիշնա – Վեսելին Թոփալով 0.5:0.5
Մրցաշարային դրություն
Կարլսեն – 2.5
Կրամնիկ, Վաշիե-Լագրավ – 2
Գիրի, Չաո, Արոնյան, Թոփալով – 1.5
Էլյանով, Հարիկրիշնա – 1
Գրանդելիուս – 0.5
Պատրաստեց Անի Գաբուզյանը