Բաժիններ՝

Մխիթարյանը «Բորուսիային» իր պայմաններն է առաջարկել

Գերմանական Sport Bild ամսագիրը շարունակում է հետևել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և Դորտմունդի «Բորուսիայի» միջև ընթացող պայմանագրային բանակցություններին: Տեղի է ունեցել հանդիպում, մասնակցել են ակումբի ներկայացուցիչները, Մխիթարյանը և վերջինիս գործակալ Մինո Ռայոլան:

Մխիթարյանը նոր պայմանագրի համար առաջարկել է իր պայմանները: Մասնավորապես, խոսքը հրաժարագնի մասին է եղել: Սակայն ակումբը դեռ պատրաստ չէ ընդունել այս պայմանը:

Եթե հայ ֆուտբոլիստի պայմանները չընդունվեն, ապա շատ հավանական է, որ նա տեղափոխվի «Յուվենթուս»:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս