Ադրբեջանցիների հետ որևէ շփում չի եղել, թեև հավաքականները գտնվում էին կողք կողքի
Եվրոպայի ծանրամարտի առաջնության հաղթողները Նազիկ Ավդալյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը վստահ են, որ մինչև Օլիմպիական խաղերը պետք է քրտնաջան աշխատեն, որ կարողանան մեդալների համար պայքարել:
Մամուլի ասուլիսում այսօր նրանք խոսեցին նաև Եվրոպայի առաջնության ժամանակ իրենց մրցակիցների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ունեցած շփումների մասին: Ն. Ավդալյանի խոսքով` որևէ շփում ադրբեջանցիների հետ չի եղել, թեև Ադրբեջանի պատվիրակության և Հայաստանի ծանրամարտի հավաքականները գտնվում էին կողք կողքի` բաժանված լինելով միայն սենյակային պատով. «Որևէ շփումներ չեն եղել: Հաղթանակի առթիվ շնորհավորանքներ ևս չենք ստացել նրանց կողմից: Չեմ էլ կարող պատկերացնել, որ նրանք կարող էին գալ ու շնորհավորել»: