«Հիացած եմ խոշոր հաղթանակով, բայց Օրիգիի վնասվածքը փչացրեց տրամադրությունը». Յուրգեն Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Էվերթոնի» նկատմամբ տարած տնային հաղթանակից հետ (4:0) ամփոփեց խաղի արդյունքները և խոսեց հարձակվող Դիվոկ Օրիգիի վնասվածքի մասին, ով 54-րդ րոպեին չկարողացավ շարունակել հանդիպումը:
«Ես հիացած եմ խաղի արդյունքով, բայց Դիվոկ Օրիգիի վնասվածքը փչացրեց տրամադրությունը: Առաջին խաղակեսը իսկական դերբի էր, «Էվերթոնը» շատ եռանդուն և անհամբեր էր խաղում: Մենք 2 գոլ խփեցինք, բայց կարող էինք ավելի լավ խաղալ: Հանդիպման 2-րդ խաղակեսում խաղը լրիվ փոխվեց և մրցակիցը արդեն ոչ մի շանս չուներ:
«Էվերթոնին» հաղթելը առանձանահատուկ հաճելի է: Բայց Օրիգիի վնասվածքը փչացրեց ամբողջ տրամադրությունը: Բարեբախտաբար, նա չի կոտրել ոտնաթաթը: Տեսնելով նրա վնասվածքը, ես այդքան էլ հաճույք չէի ստանում 2-րդ խաղակեսում»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը