«Կարծում եք, որ փողը կարող է ստիպել ինձ փոշմանե՞լ 30 տարեկանում: Ես այդպես չեմ կարծում: Չեմ կարծում, որ դա ինձ համար պրոբլեմ կդառնա (հրաժարվել ավելի շահավետ առաջարկությունից)»:
Քարմին ինքը կպատմի այն մասին, որ մեղավոր չէ: Ինձ զարմացնում է քննության ընթացքը: Նախ, ես գտնվում եմ դատարանում, իսկ ոստիկանությունը ապատեղեկատվություն է տարածու այն մասին, որ իմ կլիենտը ընդունել է մեղքը:
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ թիմի կիսապաշտպան Մարկո Ռոյսը վնասվածք է ստացել Եվրոպա լիգայի խմբային փուլի «Գաբալայի» (4:0) հետ խաղում:
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը հերքել է իր, այսպես ասած՝ հաճախորդի` «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր վերադարձի մասին լուրերը, հերթական անգամ ընդգծելով, որ պորտուգալացին ամենայն հավանականությամբ կարիերան կավարտի Մադրիդում:
Ռոնալդուին դուր է գալիս, թե ինչպես են խաղում փարիզեցիները: «Ռեալը» և «ՊՍԺ»-ն նոյեմբերի 3-ին անցկացրեցին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղը Մադրիդում:
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը կազմել է Եվրոպա Լիգայի խաղարկության խմբային փուլի չորրորդ տուրի խորհրդանշական հավաքականը: Այս հավաքականում ընդգրկված է նաև Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Եվրոպա լիգայի պաշտոնական էջերը սոցկայքերում հիացմունքով են խոսել Մխիթարյանի ցուցադրած խաղի մասին: Հիշեցնենք, որ Մխիթարյանը երկու գոլային փոխանցման և մեկ գոլի հեղինակ դարձավ ադրբեջանական «Գաբալայի» հետ խաղում: […]
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է «Յուվենթուս» վերադառնալու հնարավորությունը, ինչպես նաև իր կարծիքն է հայտնել այն ակումբների նախագահների մասին, որոնցում աշխատել է:
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է «ԲԿՄԱ»-ի և ազգային հավաքականի միջև կատարված ընտրության մասին:
Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է 2014-2015 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը քննադատության է ենթարկել կիսապաշտպան Էշլի Յանգին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «ԲԿՄԱ»-ի դեմ խաղի ժամանակ կատարած սիմուլյացիայի համար (1:0):
«Լիվերպուլի» թիրախում է հայտնվել կատալոնական «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը: Անգլիական մամուլը գրում է, որ լիվերպուլյան ակումբը սկսել է հետաքրքրվել գերմանացի դարպասապահով:
WhoScored.com-ը կազմել է Չեմպիոնների Լիգայի խաղարկության խմբային փուլի չորրորդ տուրի խորհրդանշական հավաքականը:
Միջազգային մամուլը գնահատել է Հենրիխ Մխիթարյանի խաղը Եվրոպայի լիգայի խաղարկության «Քաբալայի» դեմ խաղում:
«Մեր թիմը լավ խաղաց, շնորհավորում եմ թիմին հաղթանակի համար: «Գաբալան» լավ թիմ է: Ես ճանաչում եմ մարզչին, Գայի հետ միասին եմ խաղացել: Ճանաչում եմ նաև Զենևին, Բեզոտոսնուն, Անտոնովին ու Վերնիդուբին: Հաջողություն եմ ցանկանում: Իսկ ինչ վերաբերում է Բաքու չժամանելուն, ապա ես ուզում էի մեկնել, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշվեց, որ մնալու եմ Դորտմունդում»:
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը: Դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 36 հորիզոնականով և զբաղեցնում է 127-րդ հորիզոնականը:
Ֆրանսիացուն կապում են մի մարդու հետ, ով կազմակերպել է թմրանյութի մատակարարումներ: Բենզեման ձերբակալվել և հարցաքննվել է ոստիկանության կողմից` Մաթյո Վալբուենայի նկատմամբ շանտաժի գործով: Հիմա, ըստ Le Point-ի տեղեկության, «Ռեալի» հարձակվողը կասկածվում է կոկայինի տարածման մեջ:
Ավելի վաղ Բենզեման ձերբակալվել է Վերսալի դատական ոստիկանության կողմից` «Լիոնի» կազմում հանդես եկող կիսապաշտպան Մաթյո Վալբուենային շանտաժի ենթարկելու գործով: Դատի ժամանակ «Ռեալի» ֆուտբոլիստն ընդունել է իր մեղքը, հաղորդում է AFP-ն:
Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամն ընդգծել է, որ ներկայումս Վալբուենան լավ հոգեվիճակում չէ: Հենց դրանով է նա բացատրել Վալբուենային հավաքական չհրավիրելու իր որոշումը:
Նախօրեին Հայաստան է ժամանել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը` բավական հետաքրքիր առաքելությամբ: Մարտին Մոսկվայում տեղի է ունենալու մրցաշար, որն էլ որոշելու է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի մրցակցին` աշխարհի նոր չեմպիոնին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Լիվերպուլը» կարող է վարձակալել Ջերարդին` MLS-ի դադարի ժամանակ: Ըստ Sky Sports-ի տեղեկության՝ Կլոպը դեմ է այն բանին, որ լեգենդար կիսապաշտպանը նորից խաղա կարմիրների կազմում: Դրա հետ մեկտեղ՝ Սթիվենը կարող է մարզվել մերսիսայդցիների հետ:
Բրիտանացի գերծանր քաշային Թայսոն Ֆյուրին ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի հետ սպասվող մենամարտն անվանել է պայքար բարու և չարի միջև:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելն իր անհանգստությունն է արտահայտել այն բանի վերաբերյալ, որ ակումբը կարող է գլխավորել «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:
ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հնարավոր կլինի պարգևատրել համաշխարհային ունիվերսիադայում, նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մարզաձևերում մեդալներ նվաճած մասնակիցներին
Ռոջեր Ֆեդերերը, ով մեկնարկեց Փարիզի Մասթերսը, Անդրեաս Սեպպիի նկատմամբ տարած հաղթանակով (6:1, 6:1), կիսվել է իր մրցաշրջանի մասին տպավորություններով:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բավարիայից» կրած պարտության (1:5) պատճառների մասին:
Բենզեման ձերբակալվել է Վերսալի դատական ոստիկանության կողմից` մոսկովյան «Դինամոյի» նախկին կիսապաշտպան Մաթյո Վալբուենային շանտաժի ենթարկելու գործով:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Արսենալն» արտագնա խաղում պարտվեց «Բավարիային» (1:5), «Չելսին» հաղթեց Կիևի «Դինամոյին» (2:1), իսկ «Բարսելոնան» ջախջախեց «ԲԱՏԷ»-ին (3:0):
«Մոնակոն» ցանկություն է հայտնել «Չելսիից» ձեռք բերել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի իրավունքները: Անգլիական մամուլը վերջին օրերին խոսում է այն մասին, որ ակումբը պորտուգալացի մասնագետի համար լոնդոնցիներին 35 միլիոն ֆունտ ստեռլինգ է առաջարկում:
Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան խոսել է «Bild» պարբերականի հետ և անդրադարձ է կատարել նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Նա նշել է, որ Դորտմունդի «Բորուսիայի« գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի կողմից շատ գրագետ քայլ էր Մխիթարյանի խաղային դիրքը փոխելը:
«ՊՍԺ»-ի դեմ «Ռեալի» խաղից առաջ «սերուցքայինների» նախագահը փոքրիկ երկխոսություն է ունեցել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ և վերջում ապտակել է նրան: