Բաժիններ՝

Գերմանիայի գավաթի եզրափակչում «Բավարիան» կխաղա Դորտմունդի «Բորուսիայի» հետ

Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղում Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում տեղի «Հերտան» ընդունել էր Դորտմունդի «Բորուսիային»: Թոմաս Տուխելի սաները հաղթեցին 3:0 հաշվով:

20-րդ րոպեին «Բորուսիան» առաջ անցավ շնորհիվ Գոնսալո Կաստրոյի գոլի, 75-րդ րոպեին աչքի ընկավ Մարկո Ռոյսը, իսկ խաղի հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը:

Այսպիսով, «Բորուսիան» դուրս եկավ Գերմանիայի գավաթի եզրափակիչ և տիտղոսի համար կմրցի «Բավարիայի» հետ, ով ապրիլի 19-ին տանը հաղթեց «Վերդերին» (2:0): Հանդիպումը տեղի կունենա մայիսի 27-ին, Բեռլինում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930