Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է օրերս սպասվող հակամարտության մասին, որտեղ մադրիդցիները հանդիպելու են կատալոնական «Բարսելոնայի» հետ:
ԱՄՆ Բոսթոն քաղաքում մեկնարկեց գեղասահքի աշխարհի առաջնությունը:
Ֆրանսիայի հավաքականի և «Բարսելոնայի» պաշտպան Ժերեմի Մատյոն վիրահատության է ենթարկվել:
Անգլիացի մասնագետ Գարի Նևիլը ստիպված է հեռանալ «Վալենսիայի» գլխավոր մարզչի պաշտոնից մինչև մրցաշրջանի ավարտը:
«Յուվենթուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին հարցրել են ժամանակի լավագույն դարպասապահի մասին՝ ակնարկելով գերմանացի Մանուել Նոյերին:
Ակումբը Արսեն Վենգերին փոխարինող է փնտրում: Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը վստահ չէ, որ Վենգերը կմնա ակումբում: Ֆրանսիացուն շփոթեցնում են երկրպագուների հայտարարությունները, իսկ առանց տրիբունաների աջակցության նա չի շարունակի աշխատանքը «Արսենալում»:
Արսենալի» սկաուտներն ակտիվորեն այցելում են «Բորուսիայի» տնային խաղերին և հետևում են Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի խաղին, ում պայմանագիրը գերմանական թիմի հետ նախատեսված է մինչև 2017թ. ամառը:
Երևանի Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է աղջիկների ըմբշամարտի անդրանիկ առաջնությունը:
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը կիսվել է Հոլանդիայի հավաքականի հետ անցկացրած ընկերական խաղից ստացած տպավորություններով (1:2):
Այս տարվա հունիսին բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը Մոլդովայում մասնակցելու է փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը:
Հայ ձյուդոյիստները կմասնակցեն Եվրոպայի Գավաթի խաղարկությանը:
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կիսվել է Գերմանիայի հավաքականի հետ անցկացրած ընկերական խաղից ստացած տպավորություններով (1:4):
«Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին արդեն սկսել է տրամադրվել Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք խաղին: Մեսսին ասել է այդ մասին այն բանից հետո, երբ Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել է Բոլիվիայի ազգային թիմի հետ անցկացրած հաղթական խաղին (2:0): Դա 2018թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղ էր, որում Մեսսին դարձավ 2-րդ գոլի հեղինակը:
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն ամփոփել է Իտալիայի հավաքականի հետ անցկացրած ընկերական խաղը: Հանդիպումը, որը կայացավ Մյունխենում, ավարտվեց տանտերերի հաղթանակով` 4:1 հաշվով:
Անգլիայի հավաքականի հարձակվող Ջեյմի Վարդին կիսվել է Հոլանդիայի հետ անցկացրած տնային ընկերական խաղից ստացած տպավորություններով (1:2): «Առյուծների» միակ գոլը խփել է Ջեյմի Վարդին:
Հարավային Ամերիկայում անցկացվեցին 2018թ. Աշխարհի առաջնության որակավորման հերթական խաղերը:
Ռուսաստանցի շախմատիստ Սերգեյ Կարյակինը մեկնաբանել է հավակնորդների մրցաշարում իր տարած հաղթանակը:
«Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլը կոչ է արել թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին լավ ծախսել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Չելսին» մտել է «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի համար մղվող պայքարի մեջ, ում նկատմամբ հավակնություններ ունեն նաև «Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»:
Մադրիդցիները նոր հարձակվող են փնտրում:
Մանկունյանցիների հարձակվողի ելույթը Եվրո-2016-ին վտանգի տակ էր:
Ռուսաստանցի թենիսիստուհին պատմել է աշխարհի առաջին ռակետի նկատմամբ տարած հաղթանակի մասին:
Ուկրաինացի գերծանր քաշային Վլադիմիր Կլիչկոյի ռևանշը Թայսոն Ֆյուրիի դեմ կարող է տեղի ունենալ հուլիսին՝ Անգլիայում: Այդ մասին հաղորդել է բրիտանացի բռնցքամարտիկի հայրը և մարզիչը` Պիտեր Ֆյուրին:
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտարարել է, որ շարունակում է հույս դնել հարձակվող Ուեյն Ռունիի վրա, ով հիմա վերականգնվում է վնասվածքից:
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարում զբաղեցրեց 5-րդ տեղը:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է իր ապագայի պլանների մասին:
Գերմանական մամուլը գրում է, որ Մյունխենի «Բավարիան» հիասթափված է Մարիո Գյոթսեից ու պատրաստ է հրաժարվել նրանից:
Նախորդ ամռանը «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից մեծ գումարներով ձեռք բերված Մեմֆիս Դեպայը և Մորգան Շնեյդերլինը կարող են մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ լքել Մանչեսթերը:
«AS» պարբերականը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանակներում ՝ պարզելու, թե ինչ կարծիք ունեն նրանք «Բարսելոնայի» դեմ խաղում Մադրիդի «Ռեալի» կազմի մասին:
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, և, կարծես թե, ակումբը ևս դեմ չէ: