Բաժիններ՝

«Պատճառ չեմ տեսնում, թե ինչու չեմ կարող հնարավորություններ ունենալ Կարլսենի դեմ խաղում». Սերգեյ Կարյակին

Ռուսաստանցի շախմատիստ Սերգեյ Կարյակինը մեկնաբանել է հավակնորդների մրցաշարում իր տարած հաղթանակը:

«Շատ հաճելի էր հաղթելը, հատկապես հաճելի էին ծափահարությունները: Ինձ թվում է, որ հիմա ես այն կհիշեմ իմ ամբողջ կյանքում, որովհետև մրցաշարը շատ նշանակալի էր: Սա դեռևս

ամենալավ ձեռքբերումն է իմ կարիերայում: Եվ, իհարկե, մինչև Նյու Յորքում կայանալիք եզրափակիչ խաղը»,- ասել է Կարյակինը:

«Դեռ ես չեմ մտածում կայանալիք խաղի մասին, բայց ընդհանուր առմամբ ես հասկանում եմ, որ պետք է տրամադրվել, որ դա շատ լուրջ է լինելու: Բայց ես վստահ եմ, որ շանսեր ունենալու եմ, չէ որ Մագնուս Կարլսենն էլ է մարդ և ես չեմ տեսնում պատճառ, թե ինչում չեմ կարող հնարավորություններ ունենալ նրա դեմ խաղում: Ամեն ինչ նորմալ կլինի»,- Կարյակինի խոսքերն է մեջբերում ТАСС-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս