
«Ռեալին» հետաքրքրում է «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին

Մադրիդցիները նոր հարձակվող են փնտրում:
«Ռեալը» ամռանը ցանկանում է ուժեղացնել կենտրոնական հարձակվողի դիրքը: Մադրիդյան ակումբի հետաքրքրությունների շրջանակում, ինչպես հաղորդում է AS-ը, հայտնվել են Ջեյմի Վարդին («Լեսթեր»), Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Ռոմելու Լուկակուն («Էվերթոն»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա») և Էդինսոն Կավանին («ՊՍԺ»):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վարդիի պայմանագրում կետ կա 39 մլն եվրո հրաժարագնի մասին:
29-ամյա Վարդին ԱՊԼ-ում անցկացրել է 31 հանդիպում, դարձել է 19 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ Ջեյմին խաղացել է «Սթոքս Բրիջ Պարք Սթրիթսում», «Գալիֆաքս Թաունում» և «Ֆրիտվիտ Թաունում»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը