 
                        Բուֆոնը խոսել է Նոյերի մասին
 
                                    «Յուվենթուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին հարցրել են ժամանակի լավագույն դարպասապահի մասին՝ ակնարկելով գերմանացի Մանուել Նոյերին:
Բուֆոնը նշել է, որ Նոյերը լավն է, սակայն միակը չէ, ով դուրս է գալիս դարպասից և գործում պաշտպանի նման:
«Այն, ինչ հիմա անում է Նոյերը, ես անում էի «Պարմայում»: Մենք այդ ժամանակ հաղթեցինք ՈՒԵՖԱ-ի գավաթը, Իտալիայի գավաթը և Սուպերգավաթը։ Երբ ես խաղում էի ոտքերով, դա նորամուծություն էր: 10 տարի առաջ «Բարսելոնան» էր այդպես անում»,- նշել է Բուֆոնը:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        