Բաժիններ՝

«Ժամանակն է մտածել «Ռեալի» հետ Կլասիկոյի մասին». Լիոնել Մեսսի

«Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին արդեն սկսել է տրամադրվել Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք խաղին: Մեսսին ասել է այդ մասին այն բանից հետո, երբ Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել է Բոլիվիայի ազգային թիմի հետ անցկացրած հաղթական խաղին (2:0): Դա 2018թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղ էր, որում Մեսսին դարձավ 2-րդ գոլի հեղինակը:

«Ես առողջությանս հետ կապված պրոբլեմ չունեի: Հիմա եկել է ժամանակն այն բանի համար, որպեսզի վերադառնանք «Բարսելոնա» և մտածենք «Ռեալի» հետ Կլասիկոյի մասին: Դա լուրջ քննություն կլինի մեզ համար»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Marca-ն:

«Ռեալի» հետ կատալոնական ակումբը կհանդիպի իր դաշտում ապրիլի 2-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031