«Դինամո» մարզական ընկերության մարզադահլիճում ավարտվեց ավագ տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունը:
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում մեկնարկել է Օլիմպիական խաղերի վարկանիշային Գրան պրին:
1982թ. դեկտեմբերի 5-ին Կրոյֆը 11-մետրանոց վաստակեց Հոլանդիայի առաջնության «Հելմոնդ Սպորտի» դեմ խաղում և ուղիղ հարվածի փոխարեն՝ խաղարկեց գնդակը Օլսենի հետ:
Քիչ առաջ Երևանի Հանրապետական մարզադաշտում կայացավ Հայաստան-Բելառուս ընկերական խաղը, որը վերջինն էր Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու համար:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան նպատակահարմար չի գտնում Հայաստանի հավաքականների մասնակցությունը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է իր մարզիչ Յոհան Կրոյֆի մասին հիշողություններով:
Կապտանռնագույնների ֆանատները ցանկանում են, որպեսզի «Կամպ Նոուն» անվանվի կյանքից հեռացած Յոհան Կրոյֆի պատվին: Հոլանդացին, ով մահացել է թոքերի քաղցկեղից, հանդես է եկել իսպանական ակումբի կազմում 1973թ. մինչև 1978թ.:
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած Հայաստան-Բելառուս հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի (0-0):
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկարամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով Բելառուսի դեմ ընկերական խաղում իր հրաժեշտի հանդիպումն անցկացրեց, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից որպես նվեր ստացավ Toyota Prado Land Cruiser մակնիշի ավտոմեքենա:
Քիչ անց Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կմեկնարկի Հայաստան-Բելառուս ընկերական ֆուտբոլային հանդիպումը: Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
«Առաջին հայկական ճակատ» («ՖԱՖ») ֆան-շարժման մի շարք նախկին անդամներ բաց նամակ են հղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Նամակում գրված է. «Մինչև 2007 թվականը ֆուտբոլի ֆան ակումբ հասկացողությունը միայն երազանք է եղել հայ երկրպագուի համար: 2007 թվականին նաև մեր համառ ու ծանր աշխատանքի շնորհիվ երբեմնի անհնարինը հնարավոր դարձնելով, չունենալով ոչ մի ֆինանսական միջոց, կարողացել ենք ստեղծել ու զարգացնել ֆան մշակույթը Հայաստանում:
Մամլո ասուլիսի վերջում Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզչին հարցրին՝ թույլ կտա՞ արդյոք նա ֆուտբոլիստներին տեսնվել կանանց և ընկերուհիների հետ Եվրո-2016-ի ժամանակ:
Գերմանական Բունդեսլիգայի յութուբյան պաշտոնական էջը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի 5 լավագույն գոլերը:
Հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում Վիշի Անանդը հաղթեց Սերգեյ Կարյակինին, իսկ Լևոն Արոնյանը պարտվեց Պյոտր Սվիդլերին:
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր համար շատ կարևոր է՝ միշտ լինել գեղեցիկ, մոդայիկ և խնամված:
Այս ամառ Շանհայում տեղի կունենա International Champions Cup մրցաշարը: Մրցաշարի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան» կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Խաղը տեղի կունենա հուլիսի 22-ին:
Մարտի 25-ին «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան – Բելառուս ընկերական խաղը:
Հեծանվային մարզաձևի մրցաշրջանի բացումը տրվում է խճուղային հեծանվավազքի ՀՀ առաջնությամբ:
«The Telegraph»-ը հայտնում է, որ ՈՒԵՖԱ-ն քննարկում է նախագիծ, ըստ որի՝ Չեմպիոնների լիգայի թիմերի քանակը կարող է կրճատվել 32-ից՝ մինչ 16:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հայտարարել է Սերբիայի վարկանիշային մրցաշարին մասնակցող հունահռոմեական ոճի ըմբիշների անունները:
Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կստանա առաջարկություն՝ դառնալ չինական Սուպեր լիգայի տիտղոսային ֆուտբոլիստը: Ինչպես հաղորդում է Football Italia-ն` հղում կատարելով La Repubblica պարբերականին, երկրի կառավարությունը պատրաստ է այդ ստատուսի համար հարձակվողին առաջարկել տարեկան 75 մլն եվրո:
«Կապույտների» ներկայացուցիչները միջնորդների միջոցով կապվել են ֆուտբոլիստի հոր հետ: Ինչպես հաղորդում է Sport Bild-ը, Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի համար պայքարի մեջ է մտել «Չելսին», որը Հումելսի ձեռքբերման նոր ֆավորիտն է:
Աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովն իր կարծիքն է հայտնել Հավակնորդների մրցաշարի ֆավորիտների մասին:
Օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Ռոման Բերեզովսկին նշել է, որ հավաքականն իր համար այնքան հարազատ է, որքան մոր համար իր երեխան:
Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն կարող է գլխավորել Իտալիայի հավաքականը:
68 տարեկան հասակում մահացել է հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ, Ոսկե գնդակի եռակի դափնեկիր Յոհան Կրոյֆը, ով վերջին տարիներին պայքարում էր թոքերի քաղցկեղի դեմ: Այդ մասին տեղեկացնում է Կրոյֆի պաշտոնական կայքը՝ World of Johan Crujiff-ը:
«Կա մարզչական խորհուրդ, որոշում է մարզչական խորհուրդը, ես գտնում եմ, որ դա հենց մարզչական խումբը պետք է որոշի»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ խոսելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարության մասին, որ Հայաստանի հավաքականի որոշ առաջատարներ այլևս չեն հրավիրվելու ազգային ընտրանի:
Հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում Ֆաբիանո Կարուանան հաղթեց Վիշվանաթան Անանդին և հասավ Կարյակինին (6-ական միավոր):
Այդ օրը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում կկայացնի այն մասին, թե արդյո՞ք կարող է ֆուտբոլիստը մասնակցել Եվրո-2016-ին:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Սիթիի» ապագա գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ակումբի ղեկավարությանն ուղարկել է ֆուտբոլիստների ցուցակ, որոնց կցանկանար տեսնել թիմում: