Բաժիններ՝

«Ես ցավում եմ Սերենա Ուիլիամսի երկրպագուների համար». Սվետլանա Կուզնեցովա

Ռուսաստանցի թենիսիստուհին պատմել է աշխարհի առաջին ռակետի նկատմամբ տարած հաղթանակի մասին:

«Ես շատ հուզված եմ: Ես ցավում եմ երկրպագուների համար, ովքեր հիասթափված են նրանից, որ Սերենան ավարտեց ելույթները: Բայց վստահ եմ, նա դեռ շատ անգամներ կխաղա այստեղ:

Ես շատ գոհ եմ իմ խաղից: Ջանում էի պահպանել բարձր մակարդակը ամբողջ խաղի ընթացքում և կարծում եմ, որ ամեն ինչ լավ ստացվեց:

Սա իմ մասնագիտությունն է: Ես թենիս եմ խաղում և կորտի վրա պետք է լավ կատարեմ աշխատանքս: Ուղղակի աշխատում եմ ցույց տալ այն ամենը, ինչի ընդունակ եմ»,- Կուզնեցովայի խոսքերն է մեջբերում WTA-ի պաշտոնական կայքը:

Կուզնեցովան հաղթանակ տարավ Սերենա Ուիլիամսի նկատմամբ 6:7 (3), 6:1, 6:2 հաշվով Մայամիի մրցաշարի 1/8 եզրափակչում:

Քառորդ եզրափակչում ռուսաստանցի թենիսիստուհին կխաղա Եկատերինա Մակարովայի հետ, ով հաղթեց ուկրաինուհի Էլինա Սվիտոլինային 6:1, 6:4 հաշվով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս