
«Գերմանիայից կրած ջախջախիչ պարտությունը պետք է դառնա կամրջակ` դեպի Եվրո-2016». Անտոնիո Կոնտե

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կիսվել է Գերմանիայի հավաքականի հետ անցկացրած ընկերական խաղից ստացած տպավորություններով (1:4):
«Ես նախօրոք ասել էի, որ այս թեստերը շատ կարևոր են, որպեսզի իմանանք մեր սեփական ուժերը: Մենք խաղացինք լավագույնների հետ. Իսպանիայի հետ` անցյալ շաբաթ (1:1), իսկ հիմա էլ՝ Գերմանիայի: Մենք աշխատեցինք, տղաները շատ ջանք գործադրեցին: Հիմա պետք է գնահատենք իրավիճակը:
Այս պարտությունը պետք է դառնա կամրջակ` դեպի Եվրո-2016: Հիմա պետք է սպասենք մրցաշրջանի ավարտին, իսկ հետո կընտրենք լավագույններին: Ամբողջ խաղի ընթացքում բարձր տեմպերով խաղալու համար պետք են ուժեղ և թարմ ոտքեր: Իհարկե, ոմանց համար ծանր էր Իսպանիայի հետ խաղից հետո»,- ասել է Կոնտեն Rai Sport-ի եթերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը