«Ռունին մնում է մեր ավագը». Ռոյ Հոջսոն
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտարարել է, որ շարունակում է հույս դնել հարձակվող Ուեյն Ռունիի վրա, ով հիմա վերականգնվում է վնասվածքից:
«Ուզում եմ կրկնել, որ Ռունին մնում է մեր ավագը, և նա արժանավայել կերպով կատարել է այդ պարտականությունները վերջին 2 տարում: Նա մեզ տանում էր իր ետևից ընտրական մրցաշարում, որտեղ մենք հաջողության հասանք` տանելով 10 հաղթանակ 10 խաղերում: Ինձ դուր չի գալիս, որ, կապված այն բանի հետ, որ նա հիմա վնասվածք ունի և չի խաղում, նրան սկսում են հաշվից հանել: Նա արժանի չէ դրան»,- ասել է Հոջսոնը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը