Բաժիններ՝

««Արսենալին» պետք է ուժեղանալ». Մեզութ Օզիլ

«Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլը կոչ է արել թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին լավ ծախսել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

«Մենք գիտենք, որ հաջորդ մրցաշրջանը հեշտ չի լինի և մեզ պետք է ուժեղանալ, եթե մենք ցանկանում ենք լինել գագաթին հաջորդ տարի:

Միշտ հետաքրքիր է տեսնել, թե ով ում մեջ ինչքան ներդրում է կատարում և ինչքան ֆինանսներ են ծախսվում:

Թոփ մարզիչները գալիս են ԱՊԼ: Առաջին հերթին, բնականաբար, ես խոսում եմ Գվարդիոլայի մասին: Որտեղ էլ որ նա ղեկավարի, Պեպը միշտ հաջողակ կլինի: Նրա թիմերը միշտ տարվում են խաղով և մրցակիցները միշտ վախենում են Գվարդիոլայից:

Ինձ հետաքրքիր է, թե ինչ նրան կհաջողվի անել «Մանչեսթեր Սիթիի» հետ: Նա կդնի իր ֆուտբոլն Անգլիայում և մարդիկ կզարմանան»,- ասել է Օզիլը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս