
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի մրցակիցների թիվը պակասել է

Այս տարվա հունիսին բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը Մոլդովայում մասնակցելու է փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը:
Մասնակից երկրների թիվը պակասել է մեկով. Մոնակոն հրաժարվել է ելույթ ունենալ առաջնությունում: B ենթախմբում ընդգրկված Հայաստանի մրցակիցների թիվը պակասել է մեկով եւ Հայաստանի խմբային մրցաշարում 4-ի փոխարեն կանցկացնի 3 հանդիպում՝ մրցելով Մոլդովայի, Անդորրայի եւ Ուելսի հավաքականների հետ: Առաջին 2 հորիզոնականներում հայտնված թիմերը դուրս կգան կիսաեզրափակիչ:
Հայաստանի հավաքականն առաջին անգամ է մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: