Կուրտուայի հեռանալու դեպքում «Չելսին» կփորձի գնել Ջանլուիջի Դոնարումային
«Չելսին» մտել է «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի համար մղվող պայքարի մեջ, ում նկատմամբ հավակնություններ ունեն նաև «Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, լոնդոնյան ակումբը դիտարկում է 17-ամյա իտալացուն որպես Տիբո Կուրտուայի պոտենցիալ փոխարինողի, ով մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել «Ռեալ»:
Ըստ թերթի տվյալների, «Չելսին» պատրաստ է Դոնարումայի համար առաջարկել 30 մլն ֆունտ (38 մլն եվրո):
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Միլանը» պատրաստ է վաճառել դարպասապահին 40 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը