Բաժիններ՝

Գարի Նևիլը հեռացվեց «Վալենսիայից»

Անգլիացի մասնագետ Գարի Նևիլը ստիպված է հեռանալ «Վալենսիայի» գլխավոր մարզչի պաշտոնից մինչև մրցաշրջանի ավարտը:

Նևիլը, ով չուներ գլխավոր մարզչի աշխատանքային փորձ, դեկտեմբերին հանկարծակի նշանակվեց «Վալենսիայի» գլխավոր մարզիչ` այդ պաշտոնում փոխարինելով Նունու Սանտուին:

Մինչ այդ, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանն աշխատել էր Անգլիայի հավաքականում` որպես Ռոյ Հոջսոնի օգնական, ինչպես նաև անգլիական հեռուստատեսությունում` որպես փորձագետ:

«Մանրակրկիտ մտորումներից հետո ակումբը որոշեց դադարեցնել համագործակցությունը գլխավոր մարզիչ Գարի Նևիլի հետ: Շնորհակալություն ենք հայտնում նրան աշխատանքի համար և ցանկանում ենք ամենայն բարիք: Մինչև մրցաշրջանի ավարտը «Վալենսիան» կմարզի Պակո Այեստերան»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:

Կարդացեք նաև

Նևիլի ղեկավարությամբ «Վալենսիան» անցկացրել է 16 խաղ Իսպանիայի առաջնությունում և հաղթել է միայն երեքում: «Վալենսիան» Պրիմերայում գրավում է 14-րդ տեղը` 30 խաղերում հավաքելով 34 միավոր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս