Բաժիններ՝

«Գերմանիայի հավաքականի ֆուբոլիստները գերազանց աշխատանք կատարեցին». Յոահիմ Լյով

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն ամփոփել է Իտալիայի հավաքականի հետ անցկացրած ընկերական խաղը: Հանդիպումը, որը կայացավ Մյունխենում, ավարտվեց տանտերերի հաղթանակով` 4:1 հաշվով:

«Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները գերազանց աշխատանք կատարեցին: Կարծում եմ, որ մենք շատ խելացի գործեցինք ամբողջ խաղի ընթացքում: Գոհ եմ նրանից, թե ինչպես ֆուտբոլիստները կատարեցին իրենց առջև դրված խնդիրները: Կնշեմ Տոնի Կրոսին և Մեզութ Օզիլին, ովքեր փայլուն խաղացին դաշտի կենտրոնում»,- Լյովի խոսքերն է մեջբերում գերմանական ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031