Դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեղավոր ճանաչեց Միքայել սրբազանին՝ խափանման միջոցը թողնելով նույնը
                                    Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, այսօր հրապարակվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերդիկտը: Սրբազանը, հիշեցնենք, մեղադրվում է հեղաշրջման կոչ անելու մեջ:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի ընդունում մեղադրանքը: Հանրային մեղադրողներն այդպես էլ ողջ դատաքննության ընթացքում չկարողացան ապացուցել, որ կոչ եղել է:
Դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեղավոր ճանաչեց Միքայել սրբազանին՝ խափանման միջոցը թողնելով նույնը:
Մանրամասները՝ տեսանյութում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    