Բաժիններ՝

Առաջիկա ժամերը վճռորոշ կլինեն Իրանի միջուկային ծրագրի համար. Մակրոն

Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած պատժամիջոցների վերականգնման հարցը կարող է լուծվել առաջիկա ժամերին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական  քննարկման ժամանակ:

«Առաջիկա ժամերը վճռորոշ կլինեն: Կամ Իրանը բարի կամքի ժեստ կանի, կվերադառնա խաղաղության և պատասխանատվության ուղի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը թույլ կտա կատարել իր աշխատանքը և կտեղափոխի հարստացված ուրանի իր պաշարները, կամ պատժամիջոցները պետք է ուժի մեջ մտնեն: Վաղը ես հնարավորություն կունենամ քննարկել դա Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ», – ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի ղեկավարն Իրանի միջուկային ծրագրի շուրջ փոխզիջման բացակայության պատասխանատվությունը լիովին բարդել է Թեհրանի վրա և կոչ է արել վերականգնել դրա նկատմամբ վերահսկողությունը:

Նրա խոսքով՝ «համապատասխան ծրագիրն արդեն գոյություն ունի»:

«Անհապաղ անհրաժեշտ է վերականգնել միջուկային զենքի տարածման դեմ պայքարի հուսալի և ստուգման ենթակա համակարգը, սպառնալիքների և բալիստիկ հրթիռների տարածումը կասեցնելու հուսալի համակարգը», – հայտարարել է Մակրոնը՝ թվարկելով սպառնալիքների երկար ցանկը, որոնք, նրա խոսքով, «թուլացրել են ընդհանուր շրջանակները»։

Ավելի վաղ «եվրաեռյակի» երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) և Եվրամիությունը Իրանին կոչ են արել վերսկսել ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցությունները և ԱԷՄԳ-ին մուտք տրամադրել բոլոր միջուկային օբյեկտներ։ Նրանք նաև հայտարարել են, որ կողմնակից են հարցի դիվանագիտական ​​​​լուծմանը, սակայն պատրաստ են անհրաժեշտության դեպքում ավարտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հակաիրանական պատժամիջոցների վերականգնման snapback մեխանիզմը՝ շեշտելով, որ դա կնշանակի փոխգործակցության ավարտ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930