«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել Դեպային և Շնեյդերլինին
Նախորդ ամռանը «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից մեծ գումարներով ձեռք բերված Մեմֆիս Դեպայը և Մորգան Շնեյդերլինը կարող են մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ լքել Մանչեսթերը:
Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝ «կարմիր սատանաների» ղեկավարությունը և մարզչական շտաբը` Լուի Վան Գալի գլխավորությամբ, գտնում են, որ ո՛չ Դեպայը, ո՛չ էլ Շնեյդերլինը չեն արդարացրել սպասելիքները:
22-ամյա հոլանդացին, ով ամռանը գնվել է «ՊՍՎ»-ից 20.6 մլն ֆունտով, ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 40 խաղ բոլոր մրցաշարերում` դառնալով 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Ընդ որում, Դեպայը Պրեմիեր լիգայում անցկացրել է 23 խաղ, որոնցում խփել է ընդամենը 2 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում:
Շնեյդերլինը ձեռք է բերվել «Սաութհեմփթոնից» 26.5 մլն ֆունտով: 26-ամյա ֆրանսիացին անցկացրել է 23 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ:
Դեպայից և Շնեդերլինից բացի, «Մանչեսթեր Յունայթեդից» ամռանը կարող են հեռանալ Ֆիլ Ջոնսը, Մարկոս Ռոխոն և Սերխիո Ռոմերոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը