«Արսենալը» բանակցություններ է վարում «Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ
Ակումբը Արսեն Վենգերին փոխարինող է փնտրում: Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը վստահ չէ, որ Վենգերը կմնա ակումբում: Ֆրանսիացուն շփոթեցնում են երկրպագուների հայտարարությունները, իսկ առանց տրիբունաների աջակցության նա չի շարունակի աշխատանքը «Արսենալում»:
Ըստ SportMediaset-ի տեղեկության, «թնդանոթագործները» փնտրում են ալտերնատիվ տարբերակ և արդեն բանակցություններ են վարել Մանչինիի հետ: Անգլիացիները պաշտոնական առաջարկություն չեն կատարել. նրանց հետաքրքրել է ակումբում աշխատելու՝ իտալացու ցանկությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ինտերը» կբաժանվի Մանչինիից ամռանը, եթե ակումբը չանցնի Չեմպիոնների լիգա: 30 տուրերից հետո «Ինտերը» գրավում է 5-րդ հորիզոնականը` ետ մնալով 3-րդ հորիզոնականից 5 միավորով:
Մանչինին աշխատել է Անգլիայում 2009-2013թթ.: Այդ ժամանակ իտալացին «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչն էր, որի հետ հաղթել է ԱՊԼ-ն և Անգլիայի Սուպերգավաթը:
Վերջին անգամ «Արսենալն» Անգլիայի չեմպիոն էր դարձել 2003-04թթ. մրցաշրջանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը