
«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Լուի Վան Գալը ստիպել է Ուեյն Ռունիին խաղալ վնասվածքով

Մանկունյանցիների հարձակվողի ելույթը Եվրո-2016-ին վտանգի տակ էր: Ուեյնը ծնկի վնասվածք է ստացել փետրվարին` «Սանդերլենդի» դեմ կայացած խաղում: «Մանչեսթեր Յունայթեդի» ավագի վերադարձը սպասվում է ապրիլի կեսերին, բայց ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել:
Ըստ The Telegraph-ի տվյալների, մանկունյանցիների մարզիչ Լուի Վան Գալը ստիպել է Ռունիին «կատուների» դեմ խաղը հասցնել ավարտին, չնայած, Ուեյնը փոփոխություն էր խնդրել դեռևս 65-րդ րոպեին: Հարձակվողը կարող էր խորացնել վնասվածքը և բաց թողնել Եվրո-2016-ը:
Անգլիայի հավաքականը Եվրոպայի առաջնությունում կխաղա Ուելսի, Ռուսաստանի և Սլովակիայի դեմ:
Ռոյ Հոջսոնը հայտարարել է, որ Ռունին կմնա Անգլիայի ավագը Եվրո-2016-ի ժամանակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը