
ԵՀ-ի նախագահը վստահություն է հայտնել, որ ԵՄ-ն մինչև 2027 թվականը կհրաժարվի ռուսական էներգակիրներից։

Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է ՌԴ-ի վրա ճնշումը՝ ռուսական էներգակիրներից հրաժարվելու միջոցով։
«Մենք համակարծիք ենք հանածո վառելիքից ստացվող Ռուսաստանի եկամուտները կրճատելու անհրաժեշտության հարցում, և որքան հնարավոր է՝ արագ: Հենց դա էլ անում է Եվրոպան՝ պատժամիջոցների մեր 19-րդ փաթեթի օգնությամբ։
Մենք խստացնում ենք ճնշումը՝ արգելելով ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը եվրոպական շուկաներ և պատժամիջոցներն ուղղելով նավթավերամշակման գործարանների, նավթաթրեյդերների վրա՝ երրորդ երկրներում: Մինչև 2027 թվականը Եվրոպան հաջողությամբ կփակի ռուսական հանածո վառելիքի հետ կապված էջը», – հայտարարել է ԵՀ-ի նախագահը։