Telefoot-ը վստահ է, որ 80 տոկոս հավանականությամբ՝ ՊՍԺ-ից կհեռանա նաև Անխել Դի Մարիան: Ակումբը հիասթափված է արգենտինացու խաղից, իսկ Անխելը վշտացած է այն բանից, որ ձմռանն իրեն փորձել են վաճառել: «Տիանցզին Ցյոանցզյանը» «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդն է:
«Լեսթերի» ավագ Ուես Մորգանը «Սևիլիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:2՝ երկու խաղերի արդյունքում) կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ դուրս գալու վերաբերյալ իր տպավորություններով:
«Չելսիի» նախկին դիսպետչերը և սիրտը կիսվել է Կանտեի խաղի մասին կարծիքով, ում գոլն Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում հաղթանակ բերեց «Չելսիին» «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ:
Հետաքրքիր ավարտ ունեցավ Ակսել Կավարեսի և Ալան Վասկեսի միջև մենամարտը Սենթ-Լուիսում կայացած MMA-ի Shamrock FC մրցաշարում: Առաջին ռաունդում Վասկեսն անցավ հարձակման և մրցակցին հարված հասցրեց աջից, բայց հենց նույն վայրկյանին բաց թողեց Կավարեսի հակահարվածը:
Վերջին տարիների ամենասպասված մենամարտը կարող է տեղի ունենալ Լաս Վեգասի T-Mobile Arena-ում: Առանց կանոնների մարտերի համար աշխարհում ամենամեծ արենան նախնական զբաղեցվել է հունիսի 10-ի համար:
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը ևս խոսել է «Բարսելոնայի» հաղթանակի մասին Չեմպիոնների լիգայում:
«Եթե ես 2 խաղում պարտվեմ, ինձ կհեռացնեն մինչև մրցաշրջանի ավարտը: Մենք պարտվել ենք վերջին 6 խաղերից 4-ում՝ ներառյալ Եվրոպայի լիգան և Իտալիայի գավաթը, իսկ դուք խոսում եք նոր պայմանագրի մասին: Ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է փոխվում: Եթե ինձ հեռացնեն, ապա ճիշտ կլինեն: «Ռոման» ուժեղ ակումբ է, որտեղ Ձեզանից արդյունք են պահանջում»,- Սպալետիին է մեջբերում Football Italia-ն:
Շատ ենք խոսել այն մասին, որ կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին պարբերաբար մարզիչներին առաջարկում է գնել այս կամ այն ֆուտբոլիստին: Իր մշտական հակառակորդի օրինակին է հետևել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն:
«Բարսելոնան» նորանոր ճիգեր է գործադրում, որպեսզի թիմում պահի Լիոնել Մեսսիին, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ. ամռանը: Պայմանագրի երկարաձգման համար «կապտանռնագույնները» պատրաստ են «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակրին որպես բոնուս վճարել 40 մլն եվրո: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն՝ պայմանագրի ստորագրման դեպքում Լիոնել Մեսսին կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնայի» հաղթանակը, ինչպես նաև խոսել է այդ հաղթանակում մրցավարների դերի մասին:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ին հաղթելուց հետո, թե՛ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները, թե՛ երկրպագուները խելահեղ տոնակատարություն էին կազմակերպել:
Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի հանդիպումներից մեկը շարունակում է մնալ քննարկման առանցքում: Մադրիդի «Ռեալի» և «Բետիսի» միջև կայացած խաղի 36-րդ րոպեին գլխավոր մրցավար Մատեու Լաոսը ներեց մադրիդցիների դարպասապահ Կեյլոր Նավասին: Շատերը կարծում են, որ այս դրվագում Լաոսը միանշանակ պետք է հեռացներ Նավասին:
Չեմպիոնների 1/8 եզրափակչի առաջին խաղում «Լեսթերը» հյուրընկալվելիս պարտվեց «Սևիլիային» 1:2 հաշվով:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կիսվել է «Չելսիի» երկրպագուների մասին կարծիքով, ովքեր Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի ժամանակ իրեն Հուդա էին կոչում:
«Կապույտների» առաջատարը կիսվել է մրցաշրջանի վերաբերյալ իր կարծիքով և պատմել է Ժոզե Մոուրինիոյի և Անտոնիո Կոնտեի միջև տարբերությունների մասին:
Անգլիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Չելսի»-ի դեմ խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է հանդիպման մասին:
Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի շրջանակներում այսօր հանդիպեցին «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի շրջանակներում այսօր կհանդիպեն «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ֆուտբոլային վերլուծաբան Ռիո Ֆերդինանդը, ով երկար տարիներ եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան, կազմել է ֆուտբոլիստների ցանկ, ովքեր այս ամառ պետք է տեղափոխվեն մանչեսթերյան ակումբ:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնա»-ՊՍԺ պատասխան խաղից հետո շատերը նշոմ են, որ խաղի գլխավոր մրցավար Դենիս Այտեկինը կողմնակալ է եղել, և հենց նրա շնորհիվ է կատալոնական ակումբը հաղթել:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնա»-ՊՍԺ խաղի մասին է խոսել Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդոն:
Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի «Չելսիի» դեմ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հույս չի դնի Ուեյն Ռունիի, Անտոնի Մարսիալի և Մարկուս Ռեշֆորդի վրա: Ռունին վնասվածք է ստացել կիրակի՝ մարզումների ժամանակ: Ինչպես հաղորդում է ESPN-ը, Մարսիալի մոտ նույնպես վնասվածք է հայտնաբերվել, իսկ Ռեշֆորդը հիվանդացել է:
Մայքլ Կերիկը վստահ է, որ ֆուտբոլիստները և մարզիչը սովորում են իրարից: Մանկունյացիների վետերանը կիսվել է «Յուրահատուկի» գլխավորությամբ թիմի խաղի մասին կարծիքով:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Դանի Հիգինբոթամը խոսել է մանչեսթերյան ակումբի ներկայիս իրավիճակի մասին և առանձնացրել է հատկապես հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը:
«Ռեալի» ղեկավարությունը ձգտում է պարզության «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի Իսպանիա վերադառնալու պատրաստակամության հարցում: Ինչպես հաղորդվում է, մադրիդցիները ժամանակ են տվել դարպասապահին մինչև մայիս, որպեսզի նա վերջնականապես կողմնորոշվի:
«Լեսթերը» հայտարարեց Կրեյգ Շեքսպիրին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին մինչև 2016-17 մրցաշրջանի ավարտը: Անգլիացու առաջին խաղը որպես լիարժեք գլխավոր մարզիչ՝ տեղի կունենա մարտի 14-ին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Սևիլիայի» դեմ պատասխան խաղում:
Թենիսի աշխարհի երկրորդ ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը շարունակում է պայքարը Ինդիան Ուելսի միջազգային մրցաշարում:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Չելսի»-ի հետ առաջիկա խաղի մասին:
«Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի նկատմամբ «կարմիրների» հետաքրքրության մասին շշուկները:
Ամերիկացին ուզում է, որպեսզի մարտը տեղի ունենա հունիսին: