 
                        Ի՞նչ որոշում է կայացրել ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնա»-ՊՍԺ հանդիպման վերաբերյալ
 
                                    Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնա»-ՊՍԺ պատասխան խաղից հետո շատերը նշոմ են, որ խաղի գլխավոր մրցավար Դենիս Այտեկինը կողմնակալ է եղել, և հենց նրա շնորհիվ է կատալոնական ակումբը հաղթել:
Մադրիդի «Ռեալի» որոշ երկրպագուներ էլ ստորագրահավաք էին կազմակերպել և ցանկանում էին հանդիպման վերախաղարկում:
ՈՒԵՖԱ-ին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ ֆուտբոլային կառույցում ևս դժգոհ են Այտեկինի աշխատանքից, և, հնարավոր է՝ զրկեն նրան Չեմպիոնների լիգայի պատասխանատու խաղերը սպասարկելուց: Սակայն Այտեկինը չի պատժվի, քանի որ, ինչպես նշում են ՈՒԵՖԱ-ում, խաղն ավարտվել է գլխավոր մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո:
Այսպիսով, ՈՒԵՖԱ-ն չի պատժի Այտեկինին, իսկ «Բարսելոնա»-ՊՍԺ հանդիպումը չի վերախաղարկվի:
Նշենք նաև, որ ֆրանսիական մամուլը մեղադրել էր Այտեկինին ՊՍԺ-ի ֆուտբոլիստներին վիրավորական բառեր ասելու համար:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        