
Ֆլոյդ Մեյվեյզերը վերականգնել է կարիերան՝ Քոնոր ՄաքԳրեգորի հետ մենամարտելու համար

Ամերիկացին ուզում է, որպեսզի մարտը տեղի ունենա հունիսին:
«Այսօր ես պաշտոնապես վերականգնում եմ կարիերաս Քոնոր ՄաքԳրեգորի հետ մենամարտելու համար: Զուր ժամանակ պետք չէ վատնել: Պետք է, որ այս ամեն ինչը շուտ տեղի ունենա: Թող մենամարտը կայանա հունիսին:
Ես չեմ ուզում ոչինչ լսել փողի և UFC-ի մասին: Ստորագրիր պայմանագիր UFC-ի հետ, որպեսզի կարողանաս մենամարտ անցկացնել հունիսին: Պարզ և հասարակ: Դու Բ կողմն ես, ես՝ Ա կողմը:
Ինձ ձանձրացրել են թողի մասին գոռոցները, քո կռվելու ցանկության մասին խոսակցույունները: Դու ուղղակի բոլորին ստում ես: Եթե դու իսկապես ուզում ես կռվել, ստորագրիր բոլոր թղթերը և մենք կկռվենք»,- հայտարարել է Մեյվեյզերը, ում խոսքերն է մեջբերում FOX Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը