Անխել Դի Մարիան, Մարկինիոսը և Բլեզ Մաթյուիդին ցանկանում են հեռանալ ՊՍԺ-ից
Վերատին՝ նույնպես:
«Բարսելոնայից» կրած ցավագին պարտությունը «Չեմպիոնների լիգայում շատ ուժեղ հարվածել է ՊՍԺ-ի առաջատարների ամբիցիաներին: Փարիզից հեռանալ են ուզում Մարկինիոսը և Մաթյուիդին, ովքեր տարբերակներ ունեն «Յուվենթուսի» և չինական ակումբների հետ:
Telefoot-ը վստահ է, որ 80 տոկոս հավանականությամբ՝ ՊՍԺ-ից կհեռանա նաև Անխել Դի Մարիան: Ակումբը հիասթափված է արգենտինացու խաղից, իսկ Անխելը վշտացած է այն բանից, որ ձմռանն իրեն փորձել են վաճառել: «Տիանցզին Ցյոանցզյանը» «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդն է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամռանը Փարիզից հեռանալ է ուզում Մարկո Վերատին, ում ծառայություններով հետաքրքրված են «Յուվենթուսը», «Բարսելոնան» և «Բավարիան»:
Ըստ Transfermarkt-ի տվյալների՝ Վերատիի, Մարկինիոսի, Դի Մարիայի և Մաթյուիդիի ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 152 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը