
«Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինիոյին ավելի հարձակողական մարզիչ դարձրեց

Մայքլ Կերիկը վստահ է, որ ֆուտբոլիստները և մարզիչը սովորում են իրարից: Մանկունյացիների վետերանը կիսվել է «Յուրահատուկի» գլխավորությամբ թիմի խաղի մասին կարծիքով:
«Կարծում եմ՝ Մոուրինիոն ադապտացվեց «Մանչեսթեր Յունայթեդի» ավանդույթներին: Նա ինքն է դա խոստովանել: Հենց սկզբից կարելի էր ասել, որ նա հաղթող է: Այստեղ նա իր ոճն ունի, որը մի փոքր տարբերվում է այն խաղից, որը ցույց էին տալիս նրա թիմերը նախկինում: «Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինիոյին ավելի հարձակողական մարզիչ դարձրեց: Վշտացնում է միայն 6-րդ տեղը»,- հայտարարել է Կերիկը Goal-ին:
Կերիկը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է գալիս 2006 թվականից: Նա անցկացրել է 301 հանդիպում և դարձել է 17 գոլի հեղինակ:
«Կարմիր սատանաները» 49 միավորով գրավում են 6-րդ հորիզոնականը:
Պորտուգալացին մարզում է «Մանչեսթեր Յունայթեդը» 2016-17թթ. մրցաշրջանի մեկնարկից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը