Բաժիններ՝

«Չգիտեմ՝ կկատարվի՞ դա նորից երբևէ, բայց «Լեսթերը» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում է». «Լեսթերի» ավագ

«Լեսթերի» ավագ Ուես Մորգանը «Սևիլիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:2՝ երկու խաղերի արդյունքում) կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ դուրս գալու վերաբերյալ իր տպավորություններով:

«Դա անհավանական է: Ես չեմ կարող հավատալ: Մենք նորեկներ ենք Չեմպիոնների լիգայում, մենք չէինք սպասում, որ այսքան հեռու կգնանք: Բայց մենք այստեղ ենք: Սա «Լեսթերի» մեծագույն օրերից մեկն է: Ես վստահ չեմ՝ կկատարվի՞ նման բան նորից երբևէ, բայց մենք արեցինք դա: Մենք ապացուցեցինք շատերին, որ նրանք ճիշտ չեն, և նորից կատարեցինք անհնարինը:

Մենք պատրաստ ենք խաղալ յուրաքանչյուր մրցակցի հետ: Սա հիասքանչ օր է «Լեսթերի» համար: Մենք, իհարկե, պետք է նորից կենտրոնանանք առաջնության վրա, բայց հիմա մենք հաճույք ենք ստանում այս պահից»,- ասել է Մորգանը BT Sport-ի եթերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս