
«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց, «Չելսին» կիսաեզրափակչում է

Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի շրջանակներում այսօր հանդիպեցին «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: «Սթեմֆորդ Բրիջում» տեղի ունեցած խաղն ավարտվեց լոնդոնցիների հաղթանակով՝ 1:0:
Նշենք, որ առաջին խաղակեսի 35-րդ րոպեից մանկունյանցիները մնացին 10 ֆուտբոլիստով. 2 դեղին քարտ ստանալուց հետո խաղը լքեց «Կարմիր սատանաների» կիսապաշտպան Անդեր Հերերան:
37-րդ րոպեին Ժոզե Մոուրինիոն փոփոխություն կատարեց՝ հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխարեն դաշտ դուրս բերելով Մարուան Ֆելաինիին:
Անգլիայի գավաթ
«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» 1:0
Գոլեր. Ն. Կանտե, 51