Բաժիններ՝

Ռունին, Մարսիալը և Ռեշֆորդը կարող են բաց թողնել «Չելսիի» հետ խաղը

«Կարմիր սատանաներն» աղետալի կորուստներ են կրել:

Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի «Չելսիի» դեմ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հույս չի դնի Ուեյն Ռունիի, Անտոնի Մարսիալի և Մարկուս Ռեշֆորդի վրա: Ռունին վնասվածք է ստացել կիրակի՝ մարզումների ժամանակ: Ինչպես հաղորդում է ESPN-ը, Մարսիալի մոտ նույնպես վնասվածք է հայտնաբերվել, իսկ Ռեշֆորդը հիվանդացել է:
Որակազրկման պատճառով երկուշաբթի դաշտ դուրս չի գա նաև մանկունյանցիների լավագույն ռմբարկու Զլատան Իբրահիմովիչը:

«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը տեղի կունենա մարտի 13-ին, 23:45-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031