Բաժիններ՝

«Իսկ ինչո՞ւ «Լեսթերը» չհաղթի Չեմպիոնների լիգան». Կրեյգ Շեքսպիր

«Աղվեսների» գլխավոր մարզիչը հրաշքի հույս ունի:

Չեմպիոնների 1/8 եզրափակչի առաջին խաղում «Լեսթերը» հյուրընկալվելիս պարտվեց «Սևիլիային» 1:2 հաշվով:

«Մենք գիտենք՝ ինչ հնարավորություններ է մեզ համար ստեղծում մրցակցի դաշտում խփած գոլը: Մթնոլորտը թեժ է լինելու: Հուսով եմ, որ թիմը կշարունակի շարժվել նույն ռիթմով, ինչ ռիթմով որ խաղաց վերջին 2 հաղթական հանդիպումներում, կխաղա նույն վստահությամբ և կտիրի նախաձեռնությանը: «Լեսթերը» կարո՞ղ է հաղթել Չեմպիոնների լիգան: Իսկ ինչո՞ւ ոչ»,- ասել է Շեքսպիրն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

«Լեսթեր»-«Սևիլիա» խաղը տեղի կունենա մարտի 14-ին, ժամը 23:45-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս