
Հենրիխ Մխիթարյանը՝ «Չելսի»-ի հետ առաջիկա խաղի մասին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Չելսի»-ի հետ առաջիկա խաղի մասին:
«Մենք գիտենք, որ հեշտ հանդիպում չի սպասվում, լիահույս ենք, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի և կկարողանանք դրական արդյունքի հասնել: Նշանակություն չունի թե, որտեղ ենք խաղում, կարևորը` լավ խաղալն է: Անիմաստ եմ համար «Չեսլի»-ի հետ խաղից խուսափելը, քանի որ տիտղոսներ նվաճելու համար պետք է խաղաս նրանց բոլորի հետ»,- ասել է Մխիթարյանը:
Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Լոնդոնի «Ստենֆորդ Բրիջ» մարզադաշտում կմրցի «Չելսի»-ի հետ: Հանդիպումը կկայանա մարտի 13-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: