Բաժիններ՝

«Ն’Գոլո Կանտեն աշխարհի լավագույն կենտրոնական կիսապաշտպանն է». Ֆրենկ Լեմպարդ

Անգլիացին հիացմունքի մեջ է ֆրանսիացու խաղից:

«Չելսիի» նախկին դիսպետչերը և սիրտը կիսվել է Կանտեի խաղի մասին կարծիքով, ում գոլն Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում հաղթանակ բերեց «Չելսիին» «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ:

«Գտնում եմ, որ Կանտեն հիմա աշխարհի լավագույն կենտրոնական կիսապաշտպանն է: Հնարավոր է, որ նա չի խփում շատ գոլեր, բայց Ն’Գոլոն շատ բան է անում թիմի համար: Չեմ տեսնում, թե ով է աշխարհում հիմա նրանից ավելի լավ խաղում»,- հայտարարել է Ֆրենկը BBC-ի եթերում:

2016-17թթ. մրցաշրջանի մեկնարկից Կանտեն հանդես է գալիս «Չելսիի» կազմում: Կիսապաշտպանը Լոնդոն է տեղափոխվել «Լեսթերից» 35.8 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031