Բաժիններ՝

Քոնոր ՄաքԳրեգորի մենամարտը Ֆլոյդ Մեյվեյզերի հետ կարող է տեղի ունենալ հունիսի 10-ին

Ամռանը չափազանց շոգ կլինի:

Վերջին տարիների ամենասպասված մենամարտը կարող է տեղի ունենալ Լաս Վեգասի T-Mobile Arena-ում: Առանց կանոնների մարտերի համար աշխարհում ամենամեծ արենան նախնական զբաղեցվել է հունիսի 10-ի համար:

Ինչպես հաղորդում է Flocombat-ը, հենց այդ օրը կարող է տեղի ունենալ ՄաքԳրեգորի և Մեյվեյզերի միջև մենամարտը:

2015թ. կարիերան ավարտած Ֆլոյդը պրոֆեսիոնալ ռինգում հաղթել է անցկացրած բոլոր 49 մենամարտերը:

ՄաքԳրեգորը UFC-ում հաղթել է 24 մենամարտ և պարտություն է կրել 3-ում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031