
««Չելսիի» համար Հուդան դեռ համար առաջինն է». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կիսվել է «Չելսիի» երկրպագուների մասին կարծիքով, ովքեր Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի ժամանակ իրեն Հուդա էին կոչում:
«Նրանք կարող են ինձ անվանել այնպես, ինչպես ուզում են: Քանի դեռ չի հայտնվել մարզիչ, ով 4 անգամ կհաղթի «Չելսիի» հետ Պրեմիեր լիգան, ես նրանց համար կլինեմ համար առաջինը: Իսկ երբ այդպիսի մարզիչ հայտնվի, ես կդառնամ համար երկրորդը: Իսկ Հուդան դեռ համար առաջինն է «Չելսիում»»,- ասել է Մոուրինիոն:
Ժոզե Մոուրինիոն «Չելսիի» հետ 3 անգամ հաղթել է ԱՊԼ-ն. 2004-05, 2005-06, 2014-15 մրցաշրջաններում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը