
«Օբամեյանգը հենց այն ֆուտբոլիստն է, ով պետք է «Լիվերպուլին»». Սթիվեն Ջերարդ

«Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի նկատմամբ «կարմիրների» հետաքրքրության մասին շշուկները:
«Օբամեյանգը հենց այն ֆուտբոլիստն է, ով պետք է «Լիվերպուլին», բայց հիմա նա այնպիսի մարզավիճակում է, որ հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն «կարմիրների» մոտ: Նա անընդհատ միտված է հարձակման և պահեր է ստեղծում իր տեղաշարժերի հաշվին»,- ասել է Ջերարդը BT Sport-ի եթերում:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը ռմբարկուների մրցավազքի առաջատարն է՝ 22 խաղերում խփելով 22 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը