Բաժիններ՝

Ռոնալդոն՝ «Բարսելոնայի» քամբեքի մասին

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնա»-ՊՍԺ խաղի մասին է խոսել Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդոն:

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստը նշել է, որ չէր կարող բաց թողնել նման խաղը, քանի որ ինչ-որ բան էր զգում: Ռոնալդոն նշել է, որ վայելել է այս խաղը:

«Գերագույն հաճույք եմ ստացել: Հաճույք է ստացել ֆուտբոլային ցանկացած երկրպագու»,- նշել է բրազիլացին:

Հիշեցնենք, որ կատալոնական «Բարսելոնան» կարողացավ անել այն, ինչ մինչև այդ ոչ ոքի չէր հաջողվել՝ դուրս գալ հաջորդ փուլ՝ առաջին խաղում 4:0 պարտվելուց հետո:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս