«Ժոզե Մոուրինիոյին հեռացրին, որովհետև մենք վատ ենք խաղում». Էդեն Ազար
Չոր և ազնիվ:
«Կապույտների» առաջատարը կիսվել է մրցաշրջանի վերաբերյալ իր կարծիքով և պատմել է Ժոզե Մոուրինիոյի և Անտոնիո Կոնտեի միջև տարբերությունների մասին:
«Մենք «Չելսին» ենք: Մենք պետք է լինենք բարձունքին. գտնվենք դաշտում, շփվենք և հաղթենք: Անգլերենը Կոնտեի մայրենի լեզուն չէ, բայց նա, միևնույն է, շատ է խոսում ֆուտբոլիստների հետ, որպեսզի նրանց վստահություն ներշնչի: Եթե դուք ինչ-որ բան եք անում, որը նրան դուր չի գալիս, նա հայհոյում է ձեզ:
Նախորդ մրցաշրջանում մենք վատ էինք խաղում, դրա համար էլ Մոուրինիոյին հեռացրին: Շատերն էին ասում, որ ամեն ինչ վատ է: Հիմա մենք լավ ենք սկսել մրցաշրջանը, ամբողջ թիմը կրակի մեջ է, և դա մեզ վստահություն է հաղորդում»,- ասել է Ազարը The Telegraph-ին:
ԱՊԼ 2016-17թթ. մրցաշրջանում Ազարն անցկացրած 26 խաղերում դարձել է 11 գոլի և 6 փոխանցման հեղինակ:
«Չելսին» Անգլիայի առաջնության առաջատարն է և առաջ է անցել «Տոտենհեմից» 10 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը