Գյումրեցի անօթևան ընտանիքն աջակցություն է հայցում (լուսանկարներ)
ԳԱԼԱ-ի լրատվական ծառայությանն են դիմել Գյումրիի Շիրակացի փողոցի 204/183 տնակի բնակիչները: Տնակատերերն ապրում են սոցիալական ծայրահեղ վիճակում, բացի այն, որ կիսախարխուլ տնակում բացակայում են ամենատարրական պայմաններն անգամ, Ոսկանյան տարեց ամուսիններին մտահոգում է իրենց հաշմանդամ որդու առողջական վիճակը, որին շտապ վիրահատություն է հարկավոր, սակայն գումարներ չկան: Տան միակ եկամուտը ծերության կենսաթոշակն է, որը հազիվ բավարարում է ընտանիքի մինիմալ ծախսերն հոգալու համար: Այս ամենին գումարվել է նաեւ բնակարանի հարցը, անօթեւան ընտանիքը հաշվառված է հերթացուցակում է, սակայն նրանց դեռեւս հստակ պատասխան չի տրվում, թե տուն երբ կստանան:
Տեսանյութը կարող եք դիտել սկզբնաղբյուր կայքում: