Բաժիններ՝

«Փող չունեմ, որ թույն առնեմ-խմեմ, միակ էժան դեղը Կիևյան մոստն ա` գնա ու քցվի»

Այս օրերին «Ազատության» հրապարակում կարելի է հանդիպել Սիլվային, ով բոլոր հանրահավաքներին միշտ լինում է առաջին շարքերում: Նրա խոսքով` կյանքի վատ պայմաններից ելնելով` որոշել էր ինքնասպան լինել: «Որոշեցի գնամ մոստից քցվեմ: Մոստը միակ տեղն ա, որտեղ փող չի պահանջվում»,- նշեց Սիլվան, ում ասելով` ինքն էլ չիմացավ, թե ինչպես եղավ, որ դեպքը կանխվեց: «Չգիտեմ, ի՞նչ եղավ, Աստված, մի պահ միտք տվեց, չգիտեմ, ինչպես, հրաշք գործեց իմ կյանքում, հեղաշրջում եղավ ու նստեցի- սկսեցի գրել: «Ինչո՞ւ ես տխրել, Սիլվա սիրելիս, Կյանքը մի բեռ է դարձել քո սրտին, Մեռնելը միշտ կա, ապրելն է դժվար»,- արտասանեց Սիլվան՝ավելացնելով, որ ինքն ուզում էր գնալ 4-րդ գյուղի ծերանոց, որտեղ, սակայն, իրեն ասել էին, թե 50 տարեկաններին չեն ընդունում:

Սիլվան երկրորդ կարգի հաշմանդամ է: Հաշմանդամության համար ստանում է 15.000 դրամ: «Գնում եմ ժավել, փոշի, մի հատ մազի համար շամպուն, օճառ, հացը` 200 դրամ, պանիչ չկա, երշիկ չկա, ոչ մի բան չկա, ցամաք հաց եմ ուտում: Մի հացն էլ ուտում ես, չես կշտանում: Օր ա լինում, հացը բաժանում եմ մասերի` մի կտոր, եթե ուտեմ, հաջորդ օրը չեմ ունենա: Այ էդ ձևով եմ ապրում: Օր ա լինում` արցունքներս եմ ուտում»,- նշեց Սիլվան, որ այժմ ապրում է Էջմիածնի Աղավնատուն գյուղում` տնակում: «Փող չունեմ, որ թույն առնեմ-խմեմ, միսկ էժան դեղը Կիևյան մոստն ա` գնա ու քցվի»,- ընդգծեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս