Բաժիններ՝

«Կինը շորի կտոր է, որին կարող են օգտագործել ու շպրտել». ասում է երեք երեխաների լքված մայրը

35-ամյա Կարինե Մայիլյանը թեև սարսափում է դիակից, այդուհանդերձ, արդեն երկու ամիս դիահերձարանում «սանիտարկա» է աշխատում: Աշխատակիցները, տեղյակ լինելով նրա հոգեբանական վախերից, անում են ամեն բան, որպեսզի նա դիակի հետ շփում չունենա:

Չնայած ամեն վայրկյան մահացած մարդու կամ նրա մարմնի կտորների հետ շփվելու վտանգին, այնուհանդերձ, Կարինեն շնորհակալ է դիահերձարանի ղեկավարությանն` այդ աշխատանքն իրեն վստահելու համար: Ասում է. «Այդ աշխատանքն ինձ շատ պետք է, աննկարագրելի պետք է»:

Երեք մանկահասակ երեխաներին միայնակ մեծացնող այս կնոջ անձնական կյանքում ամեն ինչ շրջադարձային փոխվել է, երբ ամուսինն իմացել է, որ սպասում են երրորդ երեխային: Կարինեն պատմում է, որ ամուսինն իմանալով, որ, ամենայն հավանականությամբ, ծնվելու է երրորդ աղջիկը՝ առաջարկել է հղիության արհեստական ընդհատում անել: «Ինքը ոստիկանական համակարգից է: Ծնողներն էլ` Մեղրիի Ագարակ քաղաքից: Երբ իմացան` երրորդն էլ է աղջիկ, սկսեցին անհասկանալի կերպով հարաբերությունները փչացնել:

Հայրն ու մայրն իրեն ամոթանք էին տալիս, թե՝ բա, ոստիկան մարդը` երեք աղջիկ երեխագ սենց, նենց: Քանի որ ամուսնուս ծառայության բերումով ուղարկել էին Ագարակում աշխատելու՝ մենք էնտեղ էինք ապրում»,- պատմում է Կարինեն, ով այնքան վիրավորված է, որ խոսելիս արցունքները պայթում են, չի կարողանում մտքերը ձևակերպել: Ինչևէ, չնայած ամուսնու և նրա ծնողների անհասկանալի վարքագծին, այնուամենայնիվ, Կարինեն վերադարձել է Երևան, որպեսզի հղիության ընթացքում մասնագետի հսկողության տակ լինի:

Karine (3)

Սկեսուրն առաջարկել է երկու փոքրիկ աղջիկներին՝ Լուսինեին ու Լիլիային, թողնել իր խնամքին, քանի որ հղի վիճակում երեխաների հետ Երևանում մնալը Կարինեի համար դժվար կլիներ: Երեխաների մայրը որոշ ժամանակ ծնողների տանը մնալով՝ մասնագետի մոտ գրանցվել և անցնելով համապատասխան ստուգումները` պատրաստվել է մեկնել ամուսնու, երեխաների մոտ: «Զանգահարեցի, ասաց՝ չերևաս էստեղ: Մնացի ապշած, քարացածգ Ասաց՝ երկու երեխեքի երեսն այլևս չես տեսնի, էլ էստեղ ոտք չդնես: Չեմ էլ կարող նկարագրել իրավիճակը:

Karine (1)Մեր մեջ վիճաբանություններ չեն եղել, պայմանավորվել ենք, ու ես եկել եմ Երևան, բայց ինձ ասում է՝ էստեղ ոտք չդնես»,- պատմում է Կարինեն, ով՝ չընկալելով ամուսնու կողմից նման վերաբերմունքը, իսկույն ուղևորվել է Մեղրի: Հղիության 8-րդ ամսում գտնվող կնոջը երեխաների հայրը չի ընդունել՝ նույնիսկ չմեկնաբանելով իր վերաբերմունքի պատճառը, միայն ասել է, որ ամաչում է երեք աղջիկների հայր լինելու համար: Փողոցում հայտնված անօգնական կնոջը գիշերելու տեղ տվել է այն կինը, ում երեխայի խնամակալը ամիսներ առաջ եղել է Կարինեն:

Ասում է. «Այն իրավիճակներում, որ ես հայտնվեցի… Ես դիմեցի Ագարակի Ոստիկանության բաժանմունքի պետին, ով կանչեց ամուսնուս ու բացատրական աշխատանք տարավ: Նրա մոտ խոստացավ երեխաներին տիրություն անել, ընտանիքը վերականգնել, բայցգ Ցավերս բռնեց, ու Մեղրի հասնելուց մեկ օր հետո ինձ տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ անտերի պես մի քանի օր մնացի, որովհետև նա անգամ տանից իմ շորերը չբերեց: Բոլորը՝ բժիշկը, քույրերը, տեսնելով վիճակս՝ կարեկցում էին, բայց նա այդպես էլ սառնասրտորեն անգամ երեխային չմոտեցավ»: Կարինեն ասում է, որ ամուսինը նորածնի, երկու փոքրիկ աղջիկների հետ միասին, իրեն ճանապարհել է Երևան՝ մեկընդմիշտ հայտարարելով, որ չի ցանկանում իր հետ կյանքը շարունակել:

Karine (5)Երևանում նա հանգրվանել է ծնողների տանը, ովքեր իրենց հերթին` չեն դադարել մեղադրել աղջկան ամուսնուց հեռանալու համար: Կարինեն պատմում է, որ ծնողները, եղբայրը իրեն հորդորել են երեխաներին հանձնել հոր խնամքին, քանի որ նրանց մասին հոգ տանելու հնարավորություն իրենք չունեն: Ասում է` «Ծնողներս էլ ինձ մենակ թողեցին, հարց դրեցին՝ կամ երեխաներին թողնեմ հոր խնամքին, կամ չեն կարող չորսիս տանիք տալ: Ես խորը վիրավորված հեռացա: Նորքի զանգվածում մի կիսափուլ շինություն կար, երեխաների հետ մտա էդ տարածք, որտեղ մի անօթևան տատիկ էլ կար»:

Մարտ ամսին կիսաքանդ շինության մեջ ծվարած երեխաներից մեկը հիվանդացել է թոքաբորբով, մյուսը` բրոնխիալ ասթմայով, բայցգ: Դիմել է կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ, որտեղից նրան խորհուրդ են տվել գնալ «Լայթ Հաուս» կենտրոն, որտեղ առկա է բռնության ենթարկված կանանց կացարան: Մինչդեռ այնտեղից ի պատասխան` հորդորել են մեծ աղջկան թողնել ծնողների մոտ, քանի որ իրենց մոտ կարող են մայրերի հետ ապրել մինչև 3 տարեկան երեխաները: Շինության մյուս բնակիչ անօթևան տատիկն օգնել է երեխաներին՝ ուրիշներից հին հագուստ, սնունդ բերելով, ու այդպես մի կերպ ապրել են` մինչև Կարինեն երեխաների հետ տեղավորվել է Արցախի 12 հասցեում գտնվող հանրակացարանում: Երեք երեխաների մայրը նկարագրում է իր ու ամուսնու բաժանման մանրամասները, բայց չցանկանալով ներընտանեկան հարցերը հանրայնացնել, պարզապես մեջբերում ենք Կարինեի խոսքերը. «Ես ուղղակի նրան էն ժամանակ պետք էի, իսկ հիմա պետք չեմ:

Karine (4)Նրա նմանների համար կինը շորի կտոր է, որին կարող է օգտագործել ու շպրտել փողոց: Նա՝ իմանալով, որ երեխաները փողոցում են հայտնվել, հանգիստ ապրում էր: Ուղղակի ուզում եմ ասել, որ նրա նման օրենքի պաշտպանները կարող են մի ակնթարթում երեխաներին փողոց շպրտել, ինչ է թե՝ որոշել է կյանքը փոխել»:

Կարինեն դիմել է մեզ, որովհետև հոգնել է դիմել բոլոր պետական այն պաշտոնյաներին, ովքեր պատեհ-անպատեհ առիթներով հայտարարում են, որ Հայաստանի Հանրապետությունում ծնվող յուրաքանչյուր երեխա նախ` պետությանն է, հետո՝ ծնողներինը: Հանրակացարանային այն սենյակը, որտեղ 25.000 դրամ վարձավճարի դիմաց նրանք ապրում են, վաճառված է, և մինչև ամսվա վերջ նրանք պետք է սենյակն ազատեն: Ասում է. «Սարսափում եմ էն տեսարանից, երբ մտնում են ներս ու ասում են՝ 1 ժամ ժամանակ ունեք սենյակն ազատելու համար: Մի քանի օր է մնացել, կրկին հայտնվելու ենք փողոցում: Ես ոչ մեկին չեմ կարող մեղադրել, քանի որ մեզ լքել են մեր ամենամտերիմ մարդիկ, բայց խնդրում եմ՝ մի անկյուն տվեք` ապրենք: Ես գրել եմ ՀՀ նախագահին, ոստիկանապետին՝ խնդրել եմ, աղաչել եմ երեխաներիս ապրելատեղ հատկացնել, բայց չեն արձագանքել»:

Կարինեի երեխաները հաճախում են գիշերօթիկ մանկապարտեզ, որտեղից, սակայն, մայրը աշխատանքն ավարտելուց հետո տանում է տուն: Աշխատանք գտնելուց հետո նա փոքր-ինչ կարգավորել էր կյանքը, կարողանում էր ինքնուրույն երեխաների խնամքը կազմակերպել, բայց շուտով կրկին կհայտնվի փողոցում:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս