Գոմերում կախված գյումրեցի տղամարդու 5 երեխաները սովամահ են լինում. aravot.am

Aravot.am.  «Հուսահատությունից Շիրակի մարզի Հովունի գյուղի գոմերում մի քանի օր առաջ ինքնասպան եղած 40-ամյա Կարենի 6 հոգուց բաղկացած ընտանիքը, որը բնակվում է Գյումրու Բուլվարային թաղամասի Գործարանային հանրակացարանի փլված, ապրելու պայմաններից բացարձակապես զուրկ խոնավ մի սենյակում, օրվա հացի կարոտ է: Տանտիրուհու՝ 30-ամյա Լուսինե Կուտսուզյանի պատմելով, իրենք պարտքեր են ունեցել, ամուսինն էլ որոշել է գնալ Ռուսաստան՝ աշխատել պարտք-տալիքը փակելը, սակայն վերադարձել է ձեռնունայն: «Նիսյայով մեքենա էր վերցրել, փողը պիտի փակեր, ասում էր՝ պարտքերս կտամ, էլ խոպան չեմ գնա, էստեղ մեքենայով մի բան կանենք, ապրանք կտանենք գյուղերը, կփոխանակենք, կապրենք: Բայց դատարկ ձեռքով եկավ հետ ու ինքնասպան եղավ: Երբ մեր փոքրիկը ծնվեց, 6 օրականից սկսեց ցնցումների մեջ ընկնել, մենք կենտրոնացանք նրա բուժման վրա, ամուսինս այդ տարին չաշխատեց, անընդհատ երեխային էինք բժշկի տանում: Հետո էլ գնաց խոպան, շուտ եկավ. անհաջող էին գործերը, անընդհատ նեղվում էր, թե էստեղ մի գործ լինի, աշխատեմ, իմ երեխեքին պահեմ: Ոչ դուրսն էր մի բան, ոչ էլ էստեղ: Հանկարծ մտներ պետական մի հիմնարկ աշխատեր, 50 հազար դրամ որ աշխատավարձ տային, նպաստը կկտրեին: Եթե ես էլ մտնեմ հիմա մի տեղ հավաքարար աշխատեմ, եթե 30 հազար դրամ աշխատավարձ տան, պարտադիր նպաստը կկտրեն»,- ասում է կինը:

Gyumri_11

Gyumri_7

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

 

Տեսանյութեր

Լրահոս