Քաղցկեղով հիվանդ կինը չի կարողանում անցնել քիմիաթերապիայի կուրսը` 800 000 դրամ չունենալու պատճառով
1967թ. ծնված արարատցի Գայանե Մնացականյանը 2016 թվականի փետրվարին առողջական խնդիրներով դիմում է բժշկի և պարզվում է, որ նրա մոտ առկա է չարորակ գոյացություն, անմիջապես կատարվում է վիրահատություն և նշանակվում քիմիաթերապիա:
Տիկին Գայանեն ունի չորս դուստր, և աղջիկներն իրենց ուժերով անում են ամեն բան, որ փրկեն մոր կյանքը: Գայանեն անցել է քիմիաթերապիայի յոթ կուրս, վերջին կուրսի համար անհրաժեշտ գումարը, որը կազմում է 800 000 դրամ, այլևս չեն կարողանում վճարել, և ընտանիքը դիմում է հանրության աջակցությանը:
Բուժումը հրատապ է, որովհետև օջախներ են հայտնաբերվել և՛ թոքերում, և՛ ոսկրերում: Ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր պայմաններում՝ Գայանեն դստեր հետ ապրում է Երևանում վարձու բնակարանում: Ովքեր կցանկանան աջակցել Գայանեի բուժմանը, ՎՏԲ -ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿՈՒՄ Գայանեի փեսայի՝ Դավիթ Համբարձումյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝
16008017651606 ՀՀ դրամ;
16008017651607 ԱՄՆ դրամ;
16008017651608 ԵՎՐՈ;
16008017651609 ՌԴ ռուբլի:
SWIFT:ARMJAM22
Ընտանիքի հետ կապ հաստատելու համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ +37498 740 308, +37498 616 643: