Բաժիններ՝

Ապրիլյան պատերազմի ժամանակ տարհանված ընտանիքը օգնության կարիք ունի

«Օգնենք կարիքավոր ընտանիքներին» նախաձեռնությունը հայտնում է.

«Հուլիսի 31-ին՝ կիրակի օրը, ժամը 12:00 հավաքվում ենք Բանգլադեշում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ, որպեսզի այցելենք Մարտակերտից տարհանված, Աբովյանում ապաստան գտած ընտանիքին, ով ունի մեր օգնության կարիքը:
7 անչափահաս բալիկները ապրիլյան պատերազմի ժամանակ տարհանվեցին Մարտակերտից, սկզբում նրանց տեղափոխեցին Ստեփանակերտ, այնուհետև նրանք եկան Աբովյան քաղաք և այժմ 1 սենյականոց վարձով բնակարանում ապրում են 7 անչափահաս բալիկներն իրենց մայրիկի հետ: Երեխաների հայրը 2-րդ կարգի հաշմանդամ է, այս պահին Մարտակերտում է: Ընտանիքը դեռևս որևէ եկամտի աղբյուր չունի: Երեխաներից աղջիկները 6 ամսական, 2 տարեկան, 8 տարեկան և 13 տարեկան են, տղաները՝ 5 տարեկան, 10 և 12 տարեկան են:

13876213_1779332975619215_7546394411456893661_n

Տանը կան միայն մահճակալներ են և սեղան, չկա սառնարան, երեխաները չունեն խաղալիքներ, հագուստի խնդիրն է առկա, կոշիկների, անհրաժեշտ են դպրոցական պարագաներ, գրենական պիտույքներ: Տան վարձը կազմում է 30.000 դրամ:
Փոքր տղան 1 ամիս հիվանդանոցում է եղել, նոր է դուրս գրվել և հեմոգլոբինի ցածր լինելու պատճառով նրան վիտամիններով հարուստ սնունդ են նշանակել, իսկ մայրն ասում է, որ նույնիսկ օրվա կերակրելու խնդիրն ունի, ուր մնաց կարողանա գնել պահանջվող սնունդը:

Կարդացեք նաև

13880410_1779332965619216_3127562079183522184_n

Ընկերներ ջան, այս ընտանիքն ունի բոլորիս աջակցության կարիքը, քանի որ լինելով հարյուրավոր կմ-եր հեռու սեփական տնից, չունենալով գրեթե ոչինչ և կանգնած լինելով 7 երեխային կերակրելու խնդրի առջև, ավելի քան ունեն բոլորիս օգնության կարիքը:
Ինձ համար ուշագրավ էր այն հանգամանքը, որ լինելով ծայրահեղ ծանր պայմաններում, չունենալով օրվա հացը, երեխաներից յուրաքանչյուրը խնամված, սանրված, մաքուր հագնված էին, թեկուզև իրենց միակ հագուստն էր, սակայն անթերի մաքուր էր :))
Այս ընտանիքին այցելելու ենք հուլիսի 31-ին՝ կիրակի օրը:
Բոլոր ցանկացողները կարող են գալ մեզ հետ այցի:

13895234_1779332905619222_5975493254138292806_n

Բոլոր այն մարդիկ, ովքեր կցանկանան անձամբ կապ հաստատել ընտանիքի մայրիկի հետ, ապա , ԳՐԵՔ ՆԱՄԱԿ ԷՋԻՆ, ԿՈՒՂԱՐԿԵՄ ՄԱՅՐԻԿԻ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ:
Inecobank 2050452137617001 Սոնա Մանուկյան /փոխանցել հնարավոր է մոտակա ցանկացած բանկից/

Arca online -5406610000198999
Idram-594391097 / հնարավոր է փոխանցում կատարել ցանկացած տերմինալից կամ վճարային ապարատներից՝ գտնելով դրամական համակարգեր կամ փոխանցումներ բաժինը, այնուհետև Idram և կատարել փոխանցում նշված համարին/

Yandex Money-410013785497853
PayPal – [email protected]»։

13686668_1779332912285888_1337409678868012402_n

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս