Հավերժ սպասողները

asparez.am. Գյումրիում տնակային թաղամասերը ստեղծվեցին երկրաշարժից անմիջապես հետո եւ այլեւս չվերացան: Տարրական պայմաններից զուրկ կացարաններում այսօր մեծանում են 1988-ին ծնված երեխաների փոքրիկները:

Տնակային ավաններում սովորաբար չեն խոսում ներկայի մասին, ներկան այստեղ իսպառ մոռացվել է, ապագան են կարեւորում, բայց եւ այլեւս չեն խոսում հուսադրված: Անտուն մարդկանց համար բնակարանը լոկ երազանք է արդեն 28 տարի, 28 տարի շարունակ տնակներում գոյության պայքար է, անդադար պայքար օրավուր հացի:

Տիկին Աղունիկը Լենինականում ճանաչված բուժքույր է, ժամանակին կյանք է փրկել, ասում է` հիմա մեկը չկա իմ կյանքը փրկի: Ապրում է Գյումրու Մուսայելյան 139/006 հասցեի տնակում. 79-ամյա նախկին բուժաշխատող Աղունիկ Ասլիյանն աննկարագրելի պայմաններում ապրում է արդեն 20 տարուց ավել: Նրա 36 քառակուսի մետր զբաղեցրած տնակը հազիվ է դիմակայում անձրեւին ու ձյանը: Արդեն 20 տարի է` կինը շարժվում է հենակի օգնությամբ: Միայնակ ապրող կնոջ համար դժվար է անգամ տեղաշարժվելը:

Լենինականում ճանաչված մանկավարժ 65-ամյա Էմմա Գեւորգյանն է. մոտ 20 տարի է` ապրում է քանդված ու կիսախարխուլ տնակում: Նա Գյումրու Խրիմյան Հայրիկ 117/010 ա տնակում այսօր ապրում է միայնակ. 9 տարի առաջ մահացել է ամուսինը: Տիկին Էմմայի ժառանգներն ապրում են ՀՀ-ից դուրս, կնոջ խոսքով` եկամտի աղբյուրն ընտանեկան նպաստն է ու կենսաթոշակը. հազիվ է կարողանում պարտքերը փակել:

Գյումրիում 76-ամյա Կիմա Գրիգորյանն իր երիտասարդ տարիներին աշխատել է Լենինականի թեթեւ արդյունաբերության ոլորտում, օր ու գիշեր է աշխատել. տուն ու տեղ արել, ասում է` թանգարանի պես տուն է կորցրել երկրաշարժի հետեւանքով. այսօր կիսաքարաշեն տնակի մութ ու խոնավ անկյունում է քնում` բազմանդամ ընտանիքի հետ. այստեղ են մեծանում նաեւ մանկահասակ երեխաներ: Որդեկորույս մոր երազանքը ընդամենը բնակարանն է: Ապրում է Գյումրու Սավոյան 228/229 տնակում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս